12:52 | 02.06.16 | Նորություններ | 5371

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Եվրո-2016»-ի հետ կապված մրցույթ է անցկացնում

«Եվրո-2016»-ին ընդառաջ՝ հունիսի 1-9-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն ուղարկելու SMS հաղորդագրություն 2016 կարճ համարին՝ գուշակելու առաջնության հաղթողներին եւ ստանալու հնարավորություն շահելու «iPhone 6s» սմարթֆոն:

Հաղորդագրության մեջ անհրաժեշտ է նշել այն երկրների կոդերը, որոնք, ըստ բաժանորդի, զբաղեցնելու են առաջնության 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը:

SMS հաղորդագրությունն անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ ձեւաչափով՝ 01,05,10 կամ 01 04 08 կամ 01, 05, 09:

Երկիր
Երկրի կոդ
Ալբանիա
01
Ավստրիա
02
Բելգիա
03
Խորվաթիա
04
Չեխիա
05
Անգլիա
06
Ֆրանսիա
07
Գերմանիա
08
Հունգարիա
09
Իսլանդիա
10
Իտալիա
11
Հյուսիսային Իռլանդիա
12
Լեհաստան
13
Պորտուգալիա
14
Իռլանդիայի Հանրապետություն
15
Ռումինիա
16
Ռուսաստան
17
Սլովակիա
18
Իսպանիա
19
Շվեդիա
20
Շվեյցարիա
21
Թուրքիա
22
Ուկրաինա
23
Ուելս
24


Մրցույթում հաղթող է ճանաչվում այն բաժանորդը, որը ճիշտ է գուշակել առաջնության 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներին: Եթե ճիշտ են մեկից ավելի բաժանորդ, ապա հաղթում է նա, ով առաջինն է ուղարկել մրցանակակիր երկրների կոդերը պարունակող SMS հաղորդագրությունը:

2016 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի արժեքը 250 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Կազմակերպիչը «Նիկիտա մոբայլ» ընկերությունն է: Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 010 512888 հեռախոսահամարով: