12:59 | 23.05.16 | Նորություններ | 6568
Մայիսի 21-ին կայացել է «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության առաջին փուլը:
Այս տարի ժյուրիի կազմում ընդգրված են Frismos, Plexonic, Triada, ViViFi, Underwater Apps, X-Tech, UITE, PicsArt, Ucom ընկերությունների մասնագետները:
Համակարգչային եւ մոբայլ խաղերի արտադրութամբ հետաքրքրվող երիտասարդները կարող են մասնակցության հայտ ներկայացնել մինչ երկրորդ փուլի մեկնարկը, որը կտրվի հուլիս ամսին:
Այս տարի մասնակիցներին հնարավորություն է տրվել բացի ծրագրավորման այլ լեզուներից օգտագործել նաեւ Աղվես (Scratch) լեզուն:
Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաեւ խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա:
«Բաց խաղ» առաջնությունն 2011-ից իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Օրանժ Արմենիա» ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով:
Արդեն երկու տարի է՝ ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը:
«Բաց խաղ» առաջնության պայմանները ներկայացված են այստեղ: