12:34 | 10.05.16 | Նորություններ | 4058

Ucom-ի աջակցությամբ 2500 հոգի ստացել է անվճար ակնաբուժական ծառայություն

Ucom ընկերության եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ավելի քան 2500 հոգի ստացել է անվճար ակնաբուժական ծառայություն:

Ինչպես հայտնել են Ucom-ում, Արարատի մարզի Մասիսի եւ Արտաշատի շրջաններում տեսողության ստուգում է անցել ավելի քան 2500 հոգի:

«Որպես ընկերություն եւ որպես հայ մարդ՝ մենք միշտ պատրաստ ենք աջակից լինել նման կարեւոր գործին: Կարծում եմ՝ սա ազգանվեր գործ է: Սա շատ լուսավոր նախագիծ է, որ ներշնչում է հույս ու հավատ: Այս նախագիծն ունի ճիշտ անվանում՝ «Լույս հայի աչքերին»: Սակայն սա դեռ սկիզբն է, դեռ առջեւում են եւս մի քանի մարզեր, դեռ բազմաթիվ մարդիկ կվերգտնեն իրենց աչքի լույսը»,- ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչեւ մայիսի վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում: