07:41 | 06.04.16 | Նորություններ | 3246
«Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային եւ SMS կապի ծառայությունների համար բոլոր հետվճարային, ֆիքսված անլար եւ ֆիքսված հեռախոսակապի համար հաշիվները կզրոյացվեն:
Կանխավճարային բաժանորդների համար՝ նշված ժամանակահատվածում կատարված վերալիցքավորման գումարները կփոխանցվեն բաժանորդի հաշվեկշռին:
«Ղարաբաղ Տելեկոմը» անվճար կվերամիացնի բոլոր ձայնային ծառայությունները, որոնք վճարման վերջնժամկետը խախտելու պատճառով կասեցվել էին մինչեւ 2016թ. ապրիլի 30-ը: