16:21 | 04.04.16 | Նորություններ | 1568

«Ռոստելեկոմ»-ը սկսեց հեռարձակել Արցախ TV-ին

2016թ. ապրիլի 4-ից «Ռոստելեկոմը» Հայաստանում սկսում է հեռարձակել Արցախի հանրային հեռուստաալիքը՝ Արցախ TV-ն:

Այն Սմարթ հեռուստատեսության 142-րդ ալիքի միջոցով հասանելի կլինի բոլոր բաժանորդներին՝ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

««Ռոստելեկոմը» հեռարձակման հնարավորություն կընձեռի ՀՀ օպերատորներին, որոնք նույնպես տրամադրում են IP հեռուստատեսության ծառայություններ ՀՀ տարածքում. օպերատորներին «Ռոստելեկոմը» կապահովի համապատասխան տեխնիկական հնարավորություններով», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: