09:51 | 31.03.16 | Նորություններ | 4623

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դասախոսել է Առաջնորդության դպրոցում

Առաջնորդության դպրոցի ուսանողները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

Ինտերակտիվ շփման արդյունքում դասախոսության մասնակիցները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տասնամյա գործունեության հիմնական ձեռքբերումներին. տեխնոլոգիական նորարար լուծումների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ներդրման եւ կիրառման, ինչպես նաեւ Հայաստանում միակ 4G (չորրորդ սերնդի) ցանցի գործարկման պատմությանը:

«Լինել առաջատար՝ նշանակում է ծառայել օրինակով. հստակ պատկերացնել բիզնեսի դերը՝ երկրի վարկանիշի բարձրացման եւ տնտեսության զարգացման հարցում: Մեզ համար դա եղել է պատասխանատվություն: Արդյունքում մենք դարձել ենք ոլորտի առաջատարը թե՛ բաժանորդների թվով (շուկայի ավելի քան 60% մասնաբաժին), եւ թե՛ սպասարկման կենտրոնների թվով (սպասարկման 86 կենտրոն՝ հանրապետությունով մեկ) եւ բացարձակ առաջատարը՝ բջջային ծածկույթի առումով (2G, 3G, 4G): Կառավարման այն մոդելը, որով առաջնորդվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դաշտում ապահովել է հարգանքի  վրա հիմնված արդար մրցակցություն, ինչից շահել են երկիրն ու հասարակությունը: Որ օղակում էլ լինեք ապագայում, հիշեք, որ հաջողված է այն  գործը, որի արդյունքն արտացոլվում է ոչ միայն կոնկրետ ընկերության, ոլորտի այլեւ տնտեսության զարգացման վրա»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: