10:17 | 04.03.16 | Նորություններ | 3878

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Շատինում բնակարանամուտ են տոնել

Բնակարանաշինության ծրագրով 2015թ. Վայոց Ձորի Շատին գյուղում երկու ընտանիք վերանորոգել է տանիքը եւ մեկ ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Շատին համայնք՝ շինարարությունն ավարտած ընտանիքների հետ բնակարանամուտ նշելու համար:

«Այս մարդկանց երջանկությունը, վերագտած հույսով եւ վստահությամբ լի աչքերը եւ ժպիտները ոգեւորում են մեզ, ուժ ու եռանդ են տալիս՝ շարունակելու մեր աշխատանքը: Դրանք վկայում են այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք, եւ մենք պատրաստակամ ենք շարունակելու այդ ուղին՝ արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելով ավելի շատ ընտանիքների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2007-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն դրամի ներդրում է կատարել: