12:40 | 26.02.16 | Հոդվածներ | exclusive 3431

Snowball Effect 2 հայկական խաղը ՝AppStore-ում

X-TECH ընկերությունը գործարկել է նոր խաղ՝ Snowball Effect 2 անունով:

Խաղն արդեն հասանելի է AppStore-ում:

Snowball Effect 2-ը հնարավորություն է տալիս ձնագնդիկի հետ ճանապարհորդել գեղեցիկ վայրերով եւ տարբեր արկածներ ունենալ: Խաղն աչքի է ընկնում վառ գույներով եւ հետաքրքիր մարտահրավերներով:

Itel.am-ին X-TECH ընկերության հիմնադիր եւ տնօրեն Արման Աթոյանը պատմել է, որ խաղն անվճար է, սակայն որոշ հավելյալ ֆունկցիաներ խաղի ներսում վճարովի են, ինչպես օրինակ՝ լրացուցիչ զենքների ձեռքբերումը եւ այլն:

«Մեր նախորդ խաղը՝ Snowball Effect 1-ը, բավական մեծ հաջողություն ունեցավ, այն հասանելի էր գրեթե բոլոր հարթակներում: Նույնիսկ XTR3D ինտեգրացիա ուներ, ինչը թույլ է տալիս խաղալ մարմնով»,- նշել է Արման Աթոյանը:



Նրա խոսքով՝ հասկանալով, որ նախորդ տարբերակի գրաֆիկան թույլ է, որոշել են ավելի գրավիչ գրաֆիկայով եւ ֆունկցիոնալությամբ խաղ ներկայացնել:

Խաղը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Նարինե Դանեղյան