Facebook-ի Ռեակցիաներ (Reactions) գործառույթն արդեն հասանելի է ամբողջ աշխարհում:
Այս մասին ասված է Facebook-ի տարածած հաղորդագրությունում:
Կոճակը հնարավորություն է տալիս սեղմել Like, Love, Haha,Wow, Sad կամ Angry ռեակցիաների վրա՝ վերաբերմունք արտահայտելու նպատակով:
«Մենք հասկանում ենք, որ սա մեծ փոփոխություն է, եւ մտածել ենք այն գործարկելուց առաջ: Ավելի քան 1 տարի շարունակ մենք գլոբալ հետազոտություն էինք իրականացնում ֆոկուս խմբերի շրջանում, ինչպես նաեւ հարցումների օգնությամբ՝ պարզելու, թե ինչպիսի ռեակցիաներ են մարդկանց ամենաշատն անհրաժեշտ»,- նշել են Facebook-ում: