11:57 | 05.02.16 | Նորություններ | 5321
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցության արդյունքում՝ Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում ավարտին է հասցվել կիսակառույց մեկ տան շինարարություն եւ մեկ տանիքի վերանորոգում:
Բնակարանաշինության ծրագրով շինարարական աշխատանքների կազմակերպումը ստանձնել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»:
Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Խաչիկ համայնք՝ ընտանիքների հետ բնակարանամուտի բերկրանքը կիսելու համար: