17:01 | 22.01.16 | Նորություններ | 1182

2015թ. Գյումրիի տեխնոպարկում վերապատրաստվել է 1400 մարդ

Անցած տարի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում վերապատրաստվել եւ իր համակարգչային ու մասնագիտական կարողություններն է զարգացրել 1400 գործող մասնագետ, ուսանող, շրջանավարտ եւ դպրոցական։

Այս մասին տեղեկացրել են Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամից:

2015թ. Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել է 70 մասնագիտական դասընթաց՝ WEB եւ Mobile ծրագրավորում, համակարգչային ճարտարագիտություն, եռաչափ մոդելավորում եւ անիմացիա, ցանցային հիմունքներ, Linux օպերացիոն համակարգ եւ C ծրագրավորման լեզվի դասընթացներ, դիսկրետ մաթեմատիկա  եւ այլ ուղղություններով:

Տարվա ընթացքում իրականացվել են Kodu ծրագրավորման եւ Մաթլաբ-ի դասընթացները, ինչպես նաեւ կյանքի են կոչվել ‹‹Ամառային դպրոց›› եւ «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրերը:

Վերջինիս մասնակցել է 90 երիտասարդ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ եւ Հովունի գյուղերից։