Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը
16:37 | 15.01.16 | Նորություններ | 4899
Հայաստանի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի պատվին Կառավարության Ընդունելությունների տան հարեւանությամբ բացվել է անվանական տառ:
«Հայոց գրերի երթ» նախագիծի շրջանակում հայկական այբուբենի անվանական տառեր են ստացել Հայաստանի զարգացման գործում զգալի ներդրում ունեցած հասարակական, մշակույթի եւ պետական գործիչները:
«Անչափ շոյված եմ իմ եւ Հայաստանում Beeline-ի գործունեությանը տրված նման բարձր գնահատականի համար եւ ես չեմ կարող թաքցնել հպարտության զգացումն այն զգալի ներդրման համար, որը կատարել է Beeline-ը Հայաստանի զարգացման գործում՝ իր բարեգործական եւ կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության նախագծերով: Երիտասարդություն, երեխաներ, կրթություն, թվային նախագծեր, բջջային տեխնոլոգիաներ եւ հայալեզու հավելվածներ, երաժշտություն եւ մշակութային նախագծեր երեխաների համար. սա միայն կարճ ցանկն է մեր ծրագրերի ուղղությունների, որոնք մենք իրագործում ենք գրեթե Հայաստանի ողջ տարածքում: Շատ հաճելի է, որ այս տառը, իմ մի մասնիկը, որպես Հայաստանի զարգացման գործում իմ փոքրիկ ներդրման խորհրդանիշ, կմնա այստեղ նույնիսկ այս հիանալի երկրում իմ աշխատանքի ավարտից հետո»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նախագիծն իրականացվում է imyerevan.com կայքի («Երեւան Փրոդաքշնս» ընկերություն) նախաձեռնությամբ: