12:07 | 13.01.16 | Նորություններ | 1590

Հայ CEO-ները կներկայացնեն իրենց հաջողված բիզնես մոդելները

Հունվարի 23-ին Best Western Congress հյուրանոցում կկայանա մասնագիտական հանդիպում ՏՏ ընկերությունների եւ ոլորտով հետաքրքվողների միջեւ:

«ՏՏ ընկերությունների հաջողված բիզնես մոդելները. խոսում են CEO-ները» նախաձեռնության հեղինակը Marketers Community հիմադրամն է:  

Ինտերակտիվ դասընթացի մասնակցությունը վճարովի է: Մանրամասները հասանելի են այստեղ:

Գրանցման վերջնաժամկետը հունվարի 20-ն է:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան X-TECH Creative Studio, X-TECH Games ընկերության տնօրեն Արման Աթոյանը եւ Triada Studio-ի տնօրեն, Shadowmatic-ը ստեղծող թիմի անդամ Արա Աղամյանը: