17:27 | 21.12.15 | Նորություններ | 3349
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընտրելով Alcatel One Touch Pop 2 (5), Alcatel One Touch Pop 2 (4.5 LTE), Alcatel One Touch Idol 2 S, Alcatel One Touch Pop C5 կամ Alcatel One Touch Pop S 3 սմարթֆոն եւ բաժանորդագրվելով Startphone սակագնային պլանին 24 ամսով, բաժանորդը սակագնային պլանի համար ամսական կվճարի 4500 դրամ` 6500 դրամի փոխարեն:
«Ի դեպ, սակագնային պլանին նշված ժամկետով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնի ընտրված մոդելը կարելի է ստանալ 1 դրամով»,- ասված է հաղորդագրությունում:
Առաջարկը գործում է միայն «Դալմա գարդեն մոլ»-ում բացված սպասարկման կենտրոնում ներկայացված սմարթֆոնների համար:
««Սթարթֆոն» սակագնային պլանն առաջարկում է փաթեթում ներառված ինտերնետ, ներցանցային խոսելաժամանակ եւ SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, ինչպես նաեւ սմարթֆոնների լայն տեսականի՝ մատչելի ամսավճարով: Ընտրելով իրենց նախընտրած սմարթֆոնը՝ մեր բաժանորդները կարող են լիարժեք օգտվել ձայնային եւ շարժական ինտերնետի ծառայություններից, ինչպես նաեւ Հայաստանում ամենաընդարձակ եւ հուսալի ցանցի ընձեռած հնարավորություններից: Իսկ «Դալմա գարդեն մոլ»-ում տեղակայված նորաբաց սպասարկման կենտրոն այցելող բաժանորդները կարող են նաեւ օգտվել հատուկ առաջարկից՝ սակագնային պլանի շրջանակում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: