11:10 | 21.12.15 | Նորություններ | exclusive 2626
Գործարկվել է ArmNomads Games հայկական ընկերության ստեղծած Let’s Twist փազլ-արկադային ժանրի խաղի Android տարբերակը:
Ընկերության հիմնադիր, գեյմ դիզայներ Արթուր Կարոյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ խաղի Android տարբերակը, ի տարբերություն iOS-ի, անվճար է:
«Ներկայում խաղն ունի 6 մակարդակ: Սակայն արդեն հունվարին, երբ անվճար կդառնա նաեւ iOS տարբերակը, մակարդակների թիվը կհասնի 8-ի»,- նշել է Արթուր Կարոյանը:
Ինչ վերաբերում է iOS տարբերակի ներբեռնումների թվին, ապա Արթուր Կարոյանի խոսքով, դրանք կազմում են շուրջ 30 հազ.:
Հայկական արտադրության Let's Twist խաղը, որը նոյեմբերի 12-ին հայտնվել է App Store-ում, Apple-ի կողմից 78 երկրում Editor’s choice էր հռչակվել՝ մեկ շաբաթ շարունակ գլոբալ առաջխաղացման իրավունք ստանալով 135 երկրներում:
Նարինե Դանեղյան