09:47 | 12.12.15 | Նորություններ | 1122
Դեկտեմբերի 11-ին Երեւանում կայացել է Kaspersky Security Day. «Այսօրվա եւ վաղվա կիբեռսպառնալիքները» կոնֆերանսը, որի ընթացքում քննարկվել են խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից ՏՏ-սպառնալիքները:
Միջոցառմանը մասնակցել են ՏՏ-անվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող հայկական եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
Զեկույցներով են հանդես եկել «Kaspersky Lab» ընկերության ներկայացուցիչները:
Քննարկվել են հետեւյալ թեմաները՝ ժամանակակից սպառնալիքներ, ՏՏ-ի եւ ՏՏ-անվտանգության զարգացման միտումներ, տվյալների պահպանման կենտրոնների վիրտուալացում եւ պաշտպանություն, DDoS հարձակումների դեմ պայքարի մեթոդներ, տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգի խնդիրները ՏՏ-ում:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է նաեւ Կասպերսկի Լաբորատորիայի Enterprise Security Platform-ը: