15:31 | 11.12.15 | Նորություններ | 1660
ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հայտերի գրանցումը երկարաձգվել է մինչեւ 2016 թ. հունվարի 20-ը:
Մասնակցության հայտը հասանելի է այստեղ: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգեւներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ եւ ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:
Մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականները: Մրցույթի շրջանակներում աշակերտները կաշխատեն Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով եւ ստեղծված խաղերը կբեռնեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) կայք: Մրցույթի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:
Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ Աղվես-ը Scratch ծրագրի հայաֆիկացված եւ նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության եւ ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են նաեւ ռոբոտներ ծրագրավորելիս:
Նշենք, որ ԴիջիԿոդն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: