10:10 | 23.11.15 | Հոդվածներ | exclusive 3592

Նոր խաղ. օգնել Leo-ին դառնալ ֆուտբոլիստ

Հայկական GreenWay ընկերությունը մշակել է Little Leo խաղը, որն արդեն հասանելի է Google Play-ում:

Խաղը նախատեսված է անվճար բեռնման համար:
 
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է խաղի ստեղծողներից Արմեն Մովսիսյանը:

«Խաղի գործողությունները կատարվում են գլխավոր հերոսի՝ փոքրիկ Լեոյի տանը: Նա ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ, բայց ծնողները դեմ են նրա երազանքին, եւ Լեոն որոշում է այլ կերպ լուծել խնդիրը: Յուրաքանչյուր սենյակում Լեոն պետք է որոշակի չարաճճիություն անի՝ փչացնի եւ կոտրի տարբեր իրեր: Իսկ բակում նրան սպասվում է ավելի դասական եւ դինամիկ, ազատ հարվածների «գեյմփլեյ», որտեղ օգտագործելով գլխավոր հերոսի խաղային ողջ հնարավորություններն ու փորձը, հարկավոր է հավաքել որքան հնարավոր է շատ միավորներ: Կիրագործվի՞ փոքրիկ Լեոյի երազանքը, թե՞ ոչ, կախված է ձեզանից»,- պատմել է Արմեն Մովսիսյանը:  

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կթողարկվի նաեւ խաղի iOS տարբերակը:



Նարինե Դանեղյան