13:06 | 19.11.15 | Նորություններ | 1443
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում իրականացնում է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի շրջանակում Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեխնոլոգիական կրթություն է ստանում հաշմանդամություն ունեցող 90 երիտասարդ:
Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:
ՁԻՀ-ից հայտնել են, որ 2015թ. նոյեմբերին մեկնարկած ծրագիրը կշարունակվի մինչեւ 2016թ. մարտ ամիսը:
5 ամիսների ընթացքում Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ եւ Հովունի գյուղերից մասնակիցները կսովորեն գրաֆիկական դիզայն` Photoshop եւ Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ կիրականացվեն նաեւ սոցիալական ներգրավում եւ մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների եւ այլ հարցերի շուրջ:
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից: