10:33 | 09.11.15 | Նորություններ | 3786
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղադրվել է 37 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ:
Ծրագրի իրականացման արդյունքում լուսավորությամբ է ապահովվել մոտ 1100 մ երկարությամբ տարածք:
LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչեւ 00:00-ը
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն այստեղ է՝ Վահանի բնակիչներին ոգեւորելու համար: Այս այցով ձգտում ենք լուծել երկու հարց՝ արտաքին եւ ներքին: Սահմանամերձ համայնքում իրականացվող աշխատանքը հակառակորդին զինաթափելու միջոցներից մեկն է: Նրանք պետք է զգան, որ այստեղ կյանքը շարունակվում է: Մյուս կողմից, մենք ձգտում ենք քայլ առ քայլ նվազեցնել մայրաքաղաքի եւ հեռավոր մարզերի միջեւ եղած տարբերությունը՝ մեր հնարավորությունների սահմաններում լուծելով գոյություն ունեցող խնդիրները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: