11:27 | 13.10.15 | Նորություններ | 9284

Հայտնի են STEP-ի հաղթող ստարտափները

Scycryptor, Movie Trip, InstaJob, Tree Scale, Localz ստարտափները հաղթել են Երեւանում երեկ կայացած Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսում:

Նրանցից յուրաքանչյուրը CRDF Global-ից կստանա $6000, իսկ էկոնոմիկայի նախարարությունից՝ 2 մլն 800 հազ. դրամ դրամաշնորհ:

Մրցույթի շրջանակում 26 թիմ ներկայացրել էր տեղեկատվական, բարձր եւ մաքուր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ճարտարագիտության ոլորտներում մշակած իր նախագծերը:

«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի կազմակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):

Բացի տրամադրվող ուղղակի աջակցությունից՝ հաղթող թիմերին նաեւ կկցվեն մենթորներ ԱՄՆ-ից՝ գործարարության զարգացման եւ/կամ խորհրդատվության նպատակով։ Մենթորները նախապես կընտրվեն CRDF Global-ի գործարարության մենթորների ցանցից, որը կազմված է հաջողակ ձեռնարկատերերից, ներդրողներից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներից: