15:43 | 23.09.15 | Նորություններ | 3634
Beeline-ի աջակցությամբ կայացել է Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը։
Կոնֆերանսի հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը եւ սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների եւ գործատուների միջեւ` կայուն աշխատաշուկայի ձեւավորման համար:
«Երկար տարիներ, հանդիսանալով սոցիալական գործընկեր ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար, Beeline-ը կարեւորում է եռակողմ սոցիալական գործընկերության եւ սոցիալական երկխոսության դերը կայուն աշխատաշուկայի ձեւավորման գործում: Վերջինս, իր հերթին, երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման առանցքային գրավականներից է, որը կօգնի փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Շնորհավորում եմ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ եւ վստահություն հայտնում, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։
Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը եւ Beeline-ը։