13:45 | 18.09.15 | Նորություններ | 3969
Օրերս կայացել է «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնության 2-րդ փուլը:
Առաջնության այս փուլում մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց խաղերը ներկայացնել ժյուրիի անդամներին եւ ստանալ խորհդատվություն դրանց հետագա զարգացման վերաբերյալ:
«Բաց խաղ» առաջնությունն արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկեր է նաեւ Huawei ընկերությունը:
Խաղերի նախագծման առաջնությունը նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել գործարար միջավայր, տեխնոլոգիական ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ եւ հանդես գալ միջազգային շուկայում:
«Բաց խաղ» առաջնության երրորդ եւ եզրափակիչ փուլերը կկայանան հոկտեմբերին:
Առաջնությանը մասնակցելու համար կարելի է գրանցվել մինչեւ հոկտեմբերի 6-ը: