15:10 | 28.08.15 | Նորություններ | 3990

Beeline-ը հայտարարում է տարածքային վաճառքի մասնագետների հավաքագրում

Beeline-ը հայտարարում է տարածքային վաճառքի մասնագետների հավաքագրման մասին՝ ինտերնետ ծառայությունների, մասնավորապես, FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության վաճառքի ծրագրում աշխատելու համար:

Աշխատանքը հիմնականում նախատեսված է ուսանողների համար: Այն ենթադրում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության տարածքային վաճառք Երեւան քաղաքի տարբեր շրջանների բազմաբնակարան շենքերի բնակիչներին:

Beeline- ում նշել են, որ ճկուն աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է ընձեռում համատեղել ուսումը եւ աշխատանքը, վաստակել գումար, ինչպես նաեւ անվճար մասնակցել վերապատրաստման դասընթացներին, ստանալ աշխատանքի արժեքավոր փորձ եւ կարիերայի աճի հնարավորություն երկրի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունում:

«FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է: Այն արդեն հասանելի է Երեւանի հինգ շրջանների բնակիչներին եւ սա դեռ ամենը չէ: Beeline ժամանակակից գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետն շուկայում լավագույն առաջարկներից է, եւ մենք շարունակաբար աշխատում ենք այն հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակով հրավիրում ենք շփվող, նպատակասլաց եւ ինքնավստահ ուսանողներին փորձելու իրենց ուժերն այս ծրագրում եւ դառնալու Beeline թիմի մի մասը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը MGharibyan@beeline.am էլեկտրոնային հասցեին:

Ինքնակենսագրականների ներկայացման վերջնաժամկետւ սեպտեմբերի 15-ն է: