18:25 | 13.08.15 | Նորություններ | 1459

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը 150 մլն դրամ է հատկացրել Ստեփանակերտի «Թումո»-ին

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը շուրջ 150 մլն դրամ է հատկացրել Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի շենքի ավարտին մոտեցող վերակառուցման համար:

ԼՂՀ կառավարությունից հայտնել են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ օգոստոսի 13-ին այցելել է Ստեփանակերտի «Թումո»՝ ծանոթանալու ընթացող  շինարարական աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուսումնական կենտրոնը շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին:

Կենտրոնի սարքավորումները ձեռք կբերվեն Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից: Միությունը կհատուցի նաեւ Կենտրոնի գործառնական ծախսերը:

Ստեփանակերտի «Թումո» կենտրոն կարող են հաճախել  12-18 տարեկան 500-ից ավելի երեխաներ՝ Արցախի տարբեր բնակավայրերից: