12:35 | 05.08.15 | Նորություններ | 3696
Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի՝ ս.թ. ապրիլ ամսին գործարկած «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականացվել է ավելի քան 500 զանգ։
Beeline-ում նշել են, որ զանգերը գրանցվել են ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից եւ Արարատից։
«Beeline»-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է տրամադրել այնպիսի թվային եւ տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը։ Կարեւոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություն՝ արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով առաջարկում խնդիրների լուծումներ, իսկ դիմողներն էլ ստանում են լիարժեք խորհրդատվություն»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչեւ ժամը 17։30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։