18:00 | 24.06.15 | Նորություններ | 1059

$50 հազ.` ՀՀ գյուղերում ձեռներեցության զարգացմանը

Հունիսի 16-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 5-րդ ամենամյա ամառային երեկույթը, որի ընթացքում հավաքվել է շուրջ $50 հազ.: 

Ինչպես նշել են COAF-ում, գումարն ուղղվելու է Հայաստանի գյուղերում երիտասարդների եւ կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանը:

Ծրագիրն իրագործվելու է հիմնադրամի կողմից Լոռու մարզում կառուցվող առաջին եւ եզակի գերժամանակակից կրթական հանգույցում՝ «Սմարթ» կենտրոնում:

Վերջինս դառնալու է ընդգրկուն եւ ինքնաբավ մի կառույց, որը մեկ ցանցում համախմբելու է տեղացիներին՝ միասին աշխատելու, ստեղծելու եւ տնտեսապես ու սոցիալապես զարգացնելու իրենց համայնքները:

Վերջին տասնամյակում Հայաստանի ապագա ձեռներեցներին խրախուսելը հիմնադրամի ծրագրերի կենսական մասն է կազմում՝ հիմք տալով նաեւ COAF-ի՝ առաջիկա 10 տարում Հայաստանի եւս 100 գյուղ ընդգրկելու տեսլականի իրագործմանը:

Նշենք, որ անցյալ տարի հիմնադրամի ամառային երեկույթի ընթացքում հավաքվել էր ավելի քան $50 հազ., որի շնորհիվ վերանորոգվել էր Արագածավան գյուղի դպրոցի դահլիճը: