16:56 | 02.06.15 | Նորություններ | 3602

Beeline-ը հավաքագրում է տարածքային վաճառքների մենեջերների

Beeline-ը հայտարարում է տարածքային վաճառքների մենեջերների հավաքագրման մասին՝ ինտերնետ ծառայությունների, մասնավորապես, FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության վաճառքի նոր ծրագրում աշխատելու համար:

Աշխատանքը հիմնականում նախատեսված է ուսանողների համար: Այն ենթադրում է ճկուն ժամանակացույց, գումար վաստակելու հնարավորություն` համատեղելով ուսումը եւ աշխատանքը, ինչպես նաեւ անվճար դասընթացներ, աշխատանքի արժեքավոր փորձ եւ ընկերությունում կարիերայի աճի հնարավորություն:

«FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը համակարգված կերպով ընդլայնվում է դեպի նոր շրջաններ` ներգրավելով նոր շինություններ եւ բազմահարկ շենքեր: Beeline ժամանակակից գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետը շուկայում լավագույն առաջարկներից է, եւ մենք հատուկ ուշադրություն կհատկացնենք նրա շուտափույթ ընդլայնմանը: Այս նպատակով մենք հրավիրում ենք շփվող, նպատակասլաց եւ ինքնավստահ ուսանողների` փորձելու իրենց ուժերն այս ծրագրում եւ դառնալու Beeline թիմի մի մասը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը MGharibyan@beeline.am էլեկտրոնային հասցեին, լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել 010-267764 հեռախոսահամարին։