Մայիսի 30-ին, ժամը 10:00-ին Հայաստանի ամերիկայն համալսարանում կմեկնարկի յոթերորդ «Բարքեմփ Երեւան» ամենամյա չկոնֆերանսը։
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Բարքեմփ Երեւանին» աջակցում է «Յուքոմ» ընկերությունը:
Բարքեմփը միջազգային միջոցառում է, որը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչների` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի եւ դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների: