18:07 | 18.05.15 | Նորություններ | 4945

Ներկայացվել է My Orange հավելվածի թարմացված տարբերակը

Google Play-ում եւ AppStore-ում արդեն հասանելի է My Orange բջջային հավելվածի թարմացված տարբերակը:

Այսուհետ, My Orange բջջային հավելվածի բոլոր օգտատերերը ոչ միայն կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, այլեւ անմիջապես հավելվածի միջոցով, իրենց բանկային հաշվներից կամ լիցքավորման քարտով, կատարել վճարումներ եւ լիցքավորել Orange-ի ձայնային ու շարժական ինտերնետ ծառայությունների հաշիվներ:

Բացի այդ, My Orange բջջային հավելվածի նոր տարբերակն Orange-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս հեշտությամբ օգտվել նախընտրած ծառայություններից, այդ թվում՝ Orange Կինո ծառայությունից. Orange Կինո ծառայության էջի միջոցով պատվիրել Orange Կինո ծառայության կոդ, ինչպես նաեւ ծանոթանալ ընթացիկ ֆիլմերի բովանդակությանը, տեղեկանալ, թե որ կինոթատրոններում են դրանք ցուցադրվում եւ այլն:

«My Orange բջջային հավելվածն արդեն օգնում է Orange-ի ավելի քան 22 000 բաժանորդների՝ մատի ընդամենը մեկ հպումով կառավարել իրենց հաշիվները, տեղեկացված լինել նոր ծառայություններից եւ ապրանքներից, հասանելիություն ունենալ ժամանացային բովանդակությանը: Այսօր ուրախ ենք մեր բաժանորդներին ներկայացնել այս հավելվածի նոր տարբերակը, որը թույլ է տալիս հեշտությամբ վճարել Orange-ի ծառայությունների համար, ինչպես նաեւ առավել հարմարավետորեն օգտվել դրանցից, այդ թվում՝ մեր հայտնի Orange Կինո ծառայությունից: Սա My Orange բջջային հավելվածի չորրորդ թարմացված տարբերակն է, եւ մենք շարունակելու ենք աշխատել այն առավել օգտակար եւ հետաքրքիր հնարավորություններով համալրելու ուղղությամբ»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

My Orange-ը անվճար է եւ թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները եւ փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոումինգ ծառայությունը եւ այլն :

My Orange հավելվածի չորրորդ թարմացված տարբերակը կարելի է բեռնել Play Store-ում եւ AppStore-ում: