17:26 | 15.05.15 | Նորություններ | 1726

Ամպային Հեքըթոն 2015-ը եւ Seedstars Երեւանը՝ մայիսին 28-ին

Մայիսի 28-ին Վահագնի բնակելի թաղամասում տեղի կունենա ՏՏ ոլորտի երկու մրցույթ՝ սկսնակ ծրագրավորողների համար նախատեսված Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը եւ ստարտափների համար նախատեսված Seedstars Երեւանը:

Կազմակերպիչներն են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթ ԱրԷյ եւ Seedstars World ընկերությունները: Միջոցառումների գործընկերներն են Հովնանյան Ինտերնեյշնլ, ՎիվաՍել-ՄՏՍ, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս եւ Սիքստ ընկերությունները:

Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ի շրջանակում լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ եւ մինչև 1 միլիոն դրամ։

Մայիսի 28-ին անցկացվելիք երկրորդ՝ Seedstars Երևան 2015 մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր երկիրը եւ ստարտափը Շվեցիարիայում կայանալիք Seedstar համաշխարհային մրցույթին,  որի հաղթողը կստանա մինչև $500 հազ. մրցանակ:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում նշել են, որ մայիսի 28-ին իրենք կհոգան ՄԻԿ Հայաստանի գրասենյակից Վահագնի թաղամաս եւ հակառակ ուղղությամբ մասնակիցների տեղափոխման հարցը: