14:21 | 10.04.15 | Նորություններ | 1139

«Այբ»-ում կանցկացվի ստարտափների զարգացման թրեյնինգ

«Այբ» դպրոցում ապրիլի 15-17-ը կանցկացվի «Ինչպես ստեղծել ստարտափներ եւ գրավել ներդրումներ» թեմայով սեմինար-թրեյնինգ:

Այն կանցկացնի Ռուսական վենչուրային ընկերությունը (ՌՎԸ/РВК): Կազմակերպիչ կողմը «Լույս» հիմնադրամն է, իսկ միջոցառման պատասխանատուն՝ «Այբ» կրթական հիմնադրամը:

Եռօրյա սեմինար-թրեյնինգը կվարեն վենչուրային բիզնեսի եւ նորարարական ծրագրերի կառավարման ոլորտում փորձագետ-պրակտիկ Ալեքսանդր Սեմյոնովն ու վաճառքի կազմակերպման եւ բիզնեսի զարգացման ոլորտի մասնագետ, բիզնեսի դիվերսիֆիկացիայի փորձագետ Աննա Բոչարովան:

Որպես հատուկ հյուր ելույթ կունենա Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտի նախագահ եւ ռեկտոր Գրիգորի Բուբնովը:

Թրեյնինգի նպատակն է առաջարկել մի միջավայր, որտեղ ոլորտի առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց գիտելիքը եւ փորձը, մասնագիտական խորհրդատվություն կտրամադրեն, կհաստատեն գործարար կապեր ստարտափների, ներդրողների, պետական մարմինների եւ տնտեսության նորարարական ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ուսանողների, դասախոսների ու ձեռներեցության բնագավառով հետաքրքրվող այլ անձանց հետ:

Սեմինարին գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ: