11:44 | 27.02.15 | Նորություններ | 951

Google-ը հրաժարվել է GTalk-ից

Google-ի GTalk հավելվածը փետրվարի 23-ից այլեւս չի գործում:

Ընկերությունը խորհուրդ է տալիս այսուհետ օգտվել Google Hangouts-ից, որն ունի GTalk-ին բնորոշ գրեթե բոլոր գործառույթները՝ տեքստային չաթ, խմբակային վիդեո չաթ, հեռախոսազանգեր եւ այլն:

Ավելի վաղ Google-ը հայտարարել էր, որ մտադիր է փետրվարի 16-ից անջատել Windows-ի համար GTalk-ի բոլոր ծառայությունները, սակայն ավելի ուշ ժամկետը երկարացվել էր մինչեւ փետրվարի 23-ը:

Նշենք, որ Google-ը տեւական ժամանակ է, ինչ փորձում է առաջ մղել իր Hangouts հավելվածը, սակայն GTalk-ն իր օգտատերերի թվով շարունակում էր առաջատար մնալ այդ «պայքարում»:

«Եթե դեռ պատրաստ չեք միանալու Hangouts-ին, կարող եք շարունակել օգտվել Windows-ում Google Talk-ի ծառայություններից մի շարք 3-րդ կողմ համարվող հավելվածների օգնությամբ, ինչպիսիք են Jitsi-ն, Psi-ն, Instantbird-ը, Miranda IM-ը եւ այլն: Սակայն հաշվի առեք, որ սրանք Google-ի պրոդուկտներ չեն, ուստի դրանց միջոցով մուտք գործելիս զգուշ եղեք»,- ասել է Google-ի մենեջերներից Մայուր Կամաթը:



Եթե մի քանի անգամ GTalk մուտք գործելու անհաջող փորձ եք կատարել, ապա ստուգեք ձեր Gmail փոստը: Ամենայն հավանակությամբ, Google-ը ձեզ նամակ է ուղարկել «Windows-ի համար Google Talk-ն այլեւս չի գործում» վերնագրով: