15:46 | 19.02.15 | Նորություններ | 1757
Idram.am կայքում այսուհետ հնարավոր է լիցքավորել ԻԴՐԱՄ հաշիվը Yandex.Money դրամապանակից:
«Սա շատ լավ հնարավորություն է Yandex.Money դրամապանակի օգտատերերի համար՝ Հայաստանում հեշտությամբ կանխիկացնելու իրենց գումարը: Idram.am կայքում՝ անձնական էջում, լիցքավորման տարբերակներից ընտրելով Yandex.Money-ն, հնարավոր է գումարը հեշտությամբ տեղափոխել ԻԴՐԱՄ հաշիվ, այնուհետ իրականացնել բազմաթիվ վճարումներ կամ կանխիկացնել գործող տարբերակներից որեւէ մեկով»,- նշել են ԻԴՐԱՄ-ում:
Yandex.Money-ից ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորման միջնորդավճարն է 2%, իսկ ԻԴՐԱՄ հաշվից գումարի կանխիկացման ծառայությունը մատուցվում է 1% միջնորդավճարով: