18:22 | 16.02.15 | Նորություններ | 3845
«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ կայացել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 6-րդ առաջնությունը:
Առաջնությունը կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստաընկերությունը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը եւ Գոհար Խանզրատյանը:
Առաջնությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 17 լրատվամիջոցի 42 աշխատակից (23 տղամարդ եւ 19 կին):
Մրցաշարի հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս տարի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողներին) նվիրել է Alcatel Pop C7 սմարթֆոններ: Սմարթֆոններ են ստացել նաեւ գլխավոր մրցավարները:
Տղամարդկանց եւ կանանց անհատական 6-րդ առաջնության հաղթողներ.