17:33 | 09.02.15 | Նորություններ | 5707
«Ռոստելեկոմը» հայտարարում է Հայաստանում «Տեխնոլոգիաներ կյանքի համար-ինտերնետը լույսի արագությամբ» խորագրով անցկացվող լրագրողական մրցույթի մեկնարկի մասին:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ արդեն չորրորդ տարին անցկացվող մրցույթն աստիճանաբար ձեռք է բերում միջազգային կարգավիճակ:
Մրցույթն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ եւ որակյալ լուսաբանմանը լրատվամիջոցների եւ բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով:
Գլխավոր մրցանակակիրը 2015թ. աշնանը Չինաստանի Շենչժեն քաղաքում Huawei ընկերության գլխամաս կայցելի ռուսաստանյան պատվիրակության կազմում:
«Մենք ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները եւ դրանց կիրառումը լուսաբանող հայաստանյան լրագրողները նույնպես ստացան հնարավորություն միանալու մեր ստեղծագործական մրցույթին եւ ստանալու հիանալի մրցանակը: Բոլորին հիավիրում եմ մասնակցելու եւ հաջողություն մաղթում»,- ասել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի արտաքին կոմունիկացիաների դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան:
«Որպես Հայաստանում «Ռոստելեկոմի» ղեկավար շատ ուրախ եմ այս իրադարձությանը: Ինովացիաների ոլորտը ամենադինամիկ զարգացողներից է հանդիսանում, եւ նման մրջոցառումների նպատակը կրթված եւ տեղեկացված հասարակության ձեւավորումն է:
Համոզված եմ՝ այս մրցույթի շնորհիվ դրական տեղաշարժեր կգրանցվեն ԶԼՄ-ների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առավել խորը եւ բազմակողմանի լուսաբանման գործում»,- ասել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրատվամիջոցները, որոնք լուսաբանում են ՏՏ ոլորտը՝ տպագիր մամուլ (պարբերականներ, ամսագրեր), ռադիո եւ հեռուստատեսություն, առցանց մամուլ (այդ թվում՝ լրատվական գործակալություններ), սոցիալական մեդիա հարթակներ (բլոգերներ), ֆոտոլրագրողներ: Մայիսին ժյուրին կընտրի հաղթողին, որը կմեկնի Չինաստան:
Հայաստանյան ժյուրիի կազմում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մայքրոսոֆթ Հայաստանի» տնօրեն Եվա Հյուսյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը, Новости-Армения-ի գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը:
«Ռոստելեկոմը» մրցույթը կազմակերպել է Huawei ընկերության, Էլեկտրոնային հաղորդակցության ասոցիացիայի (Ռուսաստան) (РАЭК), «Միխայիլով եւ գործընկերների» հետ համագործակցության շրջանակում:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. ապրիլի 10-ն է: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: