12:18 | 05.02.15 | Նորություններ | 1191
Երեւանում կայացել է Shop Center եւ Yerevan Events հավելվածների պաշտոնական շնորհանդեսը:
Հավելվածները նախատեսված են գնումներն ու ժամանցն ավելի հեշտ եւ արդյունավետ կազմակերպելու համար: Դրանք մշակել են «Սպրինտ Կենտրոն» ընկերության մասնագետները:
Yerevan Events-ը պատրաստվել է 2014թ. եւ հասանելի է iOS ու Android համակարգերով աշխատող սմարթֆոնների ու պլանշետների համար:
«Բոլորս ունենք ժամանցը կազմակերպելու խնդիր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կա միջոցառումների լուսաբանման խնդիր, որոշեցինք ստեղծել մոբայլ հավելված, որը հնարավորություն կտա տեղեկանալ քաղաքի մշակութային եւ ժամանցային անցուդարձի, կինոցուցադրությունների, տարատեսակ բիզնես իրադարձությունների եւ երեկույթների մասին»,- հավելվածների շնորհանդեսին ասել է «Սպրինտ Կենտրոն» ընկերության տնօրեն Արթուր Կարճիկյանը:
Նա հավելել է, որ կարճ հաղորդագրությունների միջոցով հավելվածը պարբերաբար տեղեկացնում է սպասվող միջոցառումների մասին:
Shop Center հավելվածն էլ հնարավորություն է տալիս ծանուցումների միջոցով տեղեկություններ ստանալ մայրաքաղաքի խանութներում ներկայացված տեսականու, գործող զեղչերի եւ ակցիաների մասին: Անցած տարվա ընթացքում մշակված այս հավելվածը կարելի է անվճար ներբեռնել iOS եւ Android համակարգերով աշխատող սմարթֆոններ եւ պլանշետներ: