15:10 | 30.01.15 | Նորություններ | 5373

Մեկնարկել է «Վիմպելկոմ»-ի Make Your Mark նախաձեռնությունը

«Վիմպելկոմ»-ը հայտարարում է Make Your Mark նախաձեռնության մեկնարկի մասին։

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ այս նախաձեռնությունը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչն է եւ նպատակ  ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»:

«Առաջիկա տարիների ընթացքում երիտասարդները կբախվեն բազմաթիվ մարտահրավերների հետ: «Թող քո հետք»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք նրանց` ճիշտ կառուցել իրենց ապագան: Ես հպարտ եմ այս ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներով, սակայն այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ավելի հեռուն գնալու»,- ասել է «Վիմպելկոմ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջո Լունդերը:

Make Your Mark  ծրագիրը բաղկացած է 3 հիմանական ուղղություններից.

- Աջակցել կրթություն ստանալու հնարավորությունից զրկված երիտասարդներին բարելավելու իրենց կյանքը։
- Աջակցել երիտասարդ ձեռներեցներին իրականություն դարձնել իրենց գաղափարները՝ օգտագործելով բջջային տեխնոլոգիաները։ Ստեղծել նոր թվային բիզնեսներ` օգնելով երիտասարդներին, նրանց համայնքներին եւ զարգացնելով տվյալ տարածաշրջանի տնտեսությունը:

- Ոգեշնչել երիտասարդներին օգտագործել իրենց էներգիան, ստեղծագործական եւ բիզնես գաղափարները հասարակության մարտահրավերները հաղթահարելու նպատակով։ Օգնել ստեղծելու «ծառայություններ հասարակության համար» (առողջապահության, կրթության, ֆինասնական եւ գյուղատնտեսության ոլորտներում)` ձեւավորելով ավելի կայուն ապագա երիտասարդների, համայնքների եւ հասարակության համար:  

«Make Your Mark  նախաձեռնության միջոցով «Վիմպելկոմ»-ը նպատակ ունի էլ ավելի ընդլայնելու եւ զարգացնելու բոլոր այն սոցիալական ծրագրերն, որոնք արդեն իսկ իրականացվում են ընկերության տարբեր բիզնես միավորներում եւ գործող ընկերություններում` նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը»,- ասված է հաղորդագրությունում:

Նախաձեռնության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ