15:09 | 17.12.14 | Նորություններ | 950

Ռոստելեկոմը վճարումներ կընդունի նաեւ բանկերի միջոցով

Ռոստելեկոմը այսուհետ վճարումներ կընդունի նաեւ մի շարք բանկերի միջոցով:

Ընկերության բաժանորդները ստացած ծառայությունների դիմաց վճարումները կարող են կատարել Հայէկոնոմբանկի, Առէքսիմբանկի, Ամերիաբանկի, Հայբիզնեսբանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաեւ Կոնվերսբանկի մասնաճյուղերում եւ առցանց եղանակով՝ ինտերնետ-բանկից օգտվող հաճախորդների համար:

«Հայաստանյան բաժանորդների աճին զուգընթաց Ռոստելեկոմը շարունակական աշխատանքներ է իրականացնում սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ: Մեզ համար շատ կարեւոր է յուրաքանչյուր բաժանորդի հարմարավետությունը, եւ ելնելով նրանց կարիքներից՝ այսօր մեր համակարգերն ինտեգրվել են նաեւ բանկերին՝ պարզեցնելով վճարումների գործընթացը Երեւանի եւ մարզերի բնակիչների համար: Սա դեռ սկիզբն է, քանի որ սպասարկման բարելավումը ընկերության զարգացման առանցքային ուղղություններից է: Մոտ ապագայում հայաստանյան մի շարք բանկեր եւս կմիանան այս գործընթացին»,- ասել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: