16:42 | 02.12.14 | Նորություններ | 3204

Այս տարի նորացվել են Beeline-ի 13 գրասենյակներ

Այսօր Գյումրիում Beeline-ը վերաբացել է վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակը 2014 թ.-ի ընթացքում նորացված  Beeline-ի թվով 13-րդ վաճառքի եւ սպասարկման կենտրոնն է:

 «Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք որքան հնարավոր է մոտ լինել մեր բաժանորդներին եւ գրասենյակներում նրանց համար ապահովել առավելագույն հարմարավետություն», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Շիրակի մարզում գործում է Beeline վաճառքի եւ սպասարկման 8 գրասենյակ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է Beeline-ի 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երեւանում: 2014 թ. Երեւանում բացվել է Beeline-ի 2 նոր գրասենյակ` Yerevan Mall առեւտրի կենտրոնում եւ Երեւանի երկաթգծի կայարանի մոտակայքում:

Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է Beeline-ի 363 վաճառքի դիլերական կետ, որոնցից 54-ը` Շիրակի մարզում։