17:01 | 12.11.14 | Նորություններ | 6450

Orange-ը ներկայացրել է նոր 42Մբ/վ MyFi սարքը

Orange-ը ներկայացրել է նոր 42Մբ/վ MyFi սարքը:

Ինտերնետից ավելի բարձր արագությամբ օգտվելու հնարավորություն ընձեռող այս նոր սարքի շնորհիվ՝ Orange-ի MyFi բաժանորդներն այժմ կարող են լիարժեքորեն օգտվել H+ գերարագ ցանցի առավելություններից՝ Orange-ի ծածկույթում ամենուր ստեղծելով իրենց անձնական Wi-Fi տարածքը, հաղորդել է ընկերությունը:

Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդներն այժմ կարող են 42Մբ/վ MyFi սարքը ձեռք բերել 8000 դրամով՝ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, եւ 4000 դրամով՝ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

Ինտերնետ Հիմա 11000 կամ Ինտերնետ Հիմա 15000 սակագնային պլանների բաժանորդները նոր MyFi սարքը կարող են ձեռք բերել 1 դրամով՝ 12 ամիս բաժանորդագրության դեպքում: Առանց բաժանորդագրության սարքը կարելի է գնել 49 000 դրամով:

«Տարեսկզբին մենք արդեն զգալիորեն ընդլայնել ենք մեր H+ ցանցը: Այժմ Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել 42Մբ/վ գերարագ ինտերնետ ծառայություններն օգտատերերի համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

MyFi-ը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչեւ 10 սարքավորում:

Orange-ը նաեւ ներկայացրել է 42.2 Մբ/վ ինտերնետ մոդեմներից օգտվելու նոր պայմաններ: Այսուհետ Ինտերնետ Հիմա 8000, 11000 եւ 15000 սակագնային պլանների բաժանորդները, 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում, այս մոդեմը կարող են ձեռք բերել 1 դրամով: