12:14 | 11.11.14 | Նորություններ | 3656
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 70 միլիոն դրամ է տրամադրել Արծվաբերդ գյուղում ջրամատակարարման ենթակառուցվածքի զարգացման ծրագրի համար:
Ծրագրի մասին ընթացիկ տարվա գարնանը հայտարարել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):
Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում խմելու ջրի խնդիրը լուծում կստանա Արմավիրի մարզի Լուկաշին, Արազափ եւ Տավուշի մարզի Բերքաբեր եւ Արծվաբերդ գյուղերում:
ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրի համար հատկացրել է 60 միլիոն դրամ:
Ծրագրի շրջանակում վերանորոգվում է շուրջ 16 տարի անգործության մատնված եւ վթարային դարձած պոմպակայանը, որտեղ կտեղադրվի էներգախնայող 2 նոր պոմպ:
Ծրագրով Արծվաբերդ գյուղում նախատեսված է նաեւ 5,5 կմ ջրագծի կառուցում, ինչպես նաեւ վայրկյանում 4-5լ ջուր սպասարկելու հնարավորություն ընձեռող մեկ այլ` վթարային ջրագծի եւ ջրընդունիչ կայանի վերանորոգում: