13:05 | 06.11.14 | Նորություններ | 4748

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Ինտերնետ օգնական» հավելվածը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի`«Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի ընձեռած հնարավորությունների զգալի մասն այսուհետ հասանելի է նաեւ բջջային հավելվածով, որը կարելի է ներբեռնել Play Store-ից եւ App Store-ից:

Հավելվածը հասանելի է հայերեն (կախված հեռախոսի մոդելից եւ օպերացիոն համակարգից), անգլերեն եւ ռուսերեն:

Բջջային հավելվածը համատեղելի է Android 2.3 եւ iOS 6.0 օպերացիոն համակարգերի եւ դրանց ավելի նոր տարբերակների հետ:

«Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը հնարավորություն է ընձեռում վերահսկել հաշիվը` ստուգել այն, կատարել վերալիցքավորում, վճարումներ եւ այլ գործարքներ, ակտիվացնել, ապաակտիվացնել եւ կարգավորել ծառայությունները, ընտրել սակագնային պլանը, ուղղել հարցեր 111 թեժ գծի օպերատորներին եւ ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում, ուղարկել SMS հաղորդագրություններ եւ այլն: