14:15 | 02.10.14 | Նորություններ | 3559

Beeline–ը մասնակցել է Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսին

Beeline–ը մասնակցում է Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսին, որի հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը եւ սոցիալական երկխոսությունը պետական մարմինների, աշխատողների եւ գործատուների միջեւ:

«Միջազգային փորձն ապացուցում է, որ շարունակական համագործակցության պարագայում սոցիալական գործընկերության ինստիտուտը կարող է ծառայել որպես արդյունավետ գործիք երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացումն ապահովելու գործընթացում։ Իսկ եռակողմ սոցիալական գործընկերության եւ սոցիալական երկխոսության պարագայում Beeline–ը ստանձնել է սոցիալական գործընկերոջ դեր, ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար: Դրանում է նաեւ արտահայտվում մեր` որպես պատասխանատու գործատուի դերը, որը ձգտում է դեպի ավելի լավը փոխել մարդկանց կյանքը»,- իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանում  Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
 
«Beeline–ը  հանդիսանում է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ)մշտական գործընկերը, եւ իր ֆինանսական աջակցությամբ եւ ինտելեկտուալ մասնակցությամբ մշտապես նպաստում է լավագույն մշակույթի ներդրմանը եւ զարգացմանը Հայաստանում»,- նշել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների, դիվանագիտական կորպուսի, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների ավելի քան 130 ներկայացուցիչներ: