17:48 | 30.09.14 | Նորություններ | 999
Գրանատուս Վենչուրս ընկերությունը $500 հազ. ֆինանսավորում եւ ակսելերացիոն աջակցություն է տրամադրել Wicastr ընկերությանը:
Ընկերությունների միջեւ համապատասխան պայմանագիրը կնքվել է Նյու Յորքում կայացած Արմտեք համաժողովի ընթացքում:
Նշենք, որ 2013 թ-ին ստեղծված Wicastr հայ-անգլիական ընկերությունը ամպային տեխնոլոգիաների հիման վրա թվային բովանդակության առաքման հարթակ է: Այն հնարավորություն է ընձեռում օգտատերերին ներգրավել եւ վաճառքներն ավելացնելու նպատակով ապահովել յուրօրինակ, հիպերլոկալ եւ անլար շփում:
«Wicastr-ի միջոցով մարդիկ կարող են սկսել շփումը միմյանց եւ շրջապատի հետ սեփական բջջային սարքավորումների միջոցով»,- նշել է ընկերության համահիմնադիր Արմին Սաիդին, հավելելով, որ Wicastr-ը պլանավորում է օգտագործել ֆինանսավորումը հարթակի կատարելագործման եւ մարքեթինգի իրականացման նպատակներով:
«Մենք տպավորված ենք Wicastr-ի բացառիկ թիմով եւ հուսով ենք, որ կկարողանանք այն ուժեղացնել հայ մասնագետների ներգրավմամբ»,- ասել է Գրանատուս Վենչուրսի գործընկեր Երվանդ Սարգսյանը: