18:20 | 26.09.14 | Նորություններ | 4199
Beeline-ը եւ ԻՏՁՄ-ն պարգեւատրել են ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։
Օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի Ծաղկունք հյուրատանն անցկացված ճամբարին մասնակցել էին 40 երիտասարդներ, որոնց ներկայացրած գործարար առաջարկները լավագույնն էին ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։ Ճամբարի մասնակիցները հնարավորություն են ստացել կատարելագործել իրենց ծրագրերը՝ փորձագետների խորհրդատվության, գործարարների եւ թիմային աշխատանքի շնորհիվ։
Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող ճանաչվեցին 3 մասնակիցներ։
ԴիջիՔամփ 2014–ին առաջին տեղը գրավեց սերմնացան ռոբոտի գաղափարը, որի հեղինակն է Տիգրան Սարգսյանը Սպիտակից: Երկրորդ մրցանակը շնորհվեց Երեւանից Դավիթ Ավետիսյանին, ով առաջարկեց «Թոփ տարիֆ» գաղափարը՝ ծրագիր, որը վերլուծում է բաժանորդի շարժական կապի ծառայությունների օգտագործումը եւ ստացած արդյունքների հիման վրա առաջարկում է շահավետ սակագին։ Երրորդ մրցանակին արժանացել է պաղպաղակի վաճառքի ավտոմատացված սարքի գաղափարը, որը առաջարկվել է ԵՊՃՀ ռոբոտաշինության խմբակի կողմից։ Բոլոր հաղթողներն արժանացան դրամական պարգեւների:
«Ի սրտե շնորհավորում եմ տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում բոլորին ակտիվ մասնակցության համար։ Ճամբարի մեկնարկի առաջին օրից ես հանդիպում եմ Ձեզ հետ եւ պետք է նշեմ, որ շատ տպավորված եմ տեսնելու հենց նման երիտասարդների, ովքեր իրենց սեփական ջանքերով եւ աշխատանքով կերտում են իրենց ապագայի կանաչ ճանապարհը, իսկ Beeline-ը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի լավը։ Ակնկալում եմ, որ մոտ ապագայում մենք դեռ շատ առիթներ կունենաք հանդիպելու թե՛ որպես ընկերներ եւ թե՛ որպես գործընկերներ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: