13:43 | 05.09.14 | Նորություններ | 1125

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ԱրմԹեք 2014 համաժողովը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքի «TKP» համաժողովների կենտրոնում «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո կկայանա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԱրմԹեք 2014 համաժողովը:

Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը եւ ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջեւ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:

Ամեն տարի ԱրմԹեք համաժողովը համախմբում է ոլորտի տեղական եւ արտասահմանյան մասնագետների, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների եւ այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից, ովքեր միասին քննարկում են միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում: 

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչ սեպտեմբերի 10-ը գրանցվել www.armtechcongress.com կայքում:

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» ամենամյա համաժողովի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: