15:11 | 06.08.14 | Նորություններ | 3841

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Քառյակ» համալիր լուծումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «Քառյակ» փաթեթը, որն ապահովում է չորս ծառայություններ մեկ փաթեթում` IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ:

«Մուտքը լիովին նոր շուկայական ոլորտ բխում է ընկերության որդեգրած քաղաքականությունից, այն է՝ բավարարել կորպորատիվ եւ անհատ սպառողների աճող պահանջարկը անսահմանափակ ինտերնետի, ֆիքսված IP հեռախոսակապի եւ IP հեռուստատեսության ծառայությունների հանդեպ: Առաջին անգամ Հայաստանում վերոնշյալ ծառայություններին ավելացել է նաեւ բջջային հեռախոսակապ՝ առաջարկը դարձնելով իսկապես աննախադեպ», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Voice-over-IP տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է:

«Սա մեր արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումների՝ աճող շուկայական պահանջարկին: Օպտիկամանրաթելային մալուխների միջոցով ապահովվող գերարագ ինտերնետի, IP հեռախոսակապի, IP հեռուստատեսության, ինչպես նաեւ բջջային կապի միավորումը մեկ փաթեթում ապահովում է հաղորդակցման տարբեր տեխնոլոգիաներից օգտվելու առավելագույն հարմարավետություն, ինչպես նաեւ տարբեր գնային սանդղակներից ընտրություն կատարելու հնարավորություն: Բացի այդ, չորս ծառայությունների ներառումը մեկ փաթեթում բաժանորդներին թույլ կտա բոլոր ծառայությունների համար վճարել մեկ կտրոնով եւ տեխնիկական հարցերի շուրջ օժանդակություն ստանալ մեկ վստահելի աղբյուրից»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ցանցը գործարկվել է Վահագնի թաղամասում եւ սակագնային պլանը հասանելի է թաղամասի բնակիչներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է ընդլայնել նոր ծառայության աշխարհագրությունը: