14:37 | 16.07.14 | Նորություններ | 3616

Մրցույթ՝ My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործման համար

Beeline–ը հայտարարել է լավագույն գաղափարի մրցույթ՝ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես բովանդակային, այնպես էլ ծրագրային ապահովմանն ուղղված առաջարկներն, իսկ լավագույն գաղափարի հեղինակը Beeline–ի կողմից որպես մրցանակ կստանա Samsung Galaxy S4 հեռախոս։ 

«Նախորդ ամիս մենք ներկայացրեցինք My Beeline Armenia բջջային հավելվածը։ Այն արդեն ներբեռնել են ավելի քան 4000 անգամ», – ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բջջային հավելվածը կարող է տեղադրվել iOS, Android Windows եւ Symbian օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների, պլանշետների եւ այլ սարքավորումների վրա։

Մասնակիցներն իրենց առաջարկները կարող են ուղարկել pr@beeline.am էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. օգոստոսի 31–ը։

Մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883