18:03 | 02.07.14 | Նորություններ | 3728
Orange-ը երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գլխավոր հովանավոր:
Փառատոնը կազմակերպվում է Սփյուռքի նախարարության կողմից՝ նպատակ ունենալով պահպանել հայ մշակույթի ինքնությունը, սատարել ժամանակակից հայ արվեստի զարգացմանը, բացահայտել Հայաստանի եւ սփյուռքահայության երիտասարդ ստեղծագործողներին:
«Հովանավորության ծրագրերում մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի մարզերի ներգրավմանը՝ նպատակ ունենալով նպաստել մարզերի բնակիչների կյանքի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ու մշակութային բնագավառների զարգացմանը: Այս նախագիծը հատկապես կարեւորում ենք, քանի որ մշակութային մեծ արժեք ունենալուց եւ իսկապես համահայկական բնույթ կրելուց զատ, փառատոնի միջոցառումների շրջանակը ոչ միայն ներառում է մայրաքաղաքը, այլ նաեւ մարզերի բազմաթիվ քաղաքներ ու գյուղական համայնքներ», - ասել է Օրանժ Արմենիայի Հովանավորության ծրագրերի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը: